▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԲՀԿ-ական պաշտոնյաները և հատկապես մարզպետները մոտ ապագայում կարող են զրկվել իրենց պաշտոններից

 

«Ժամանակ».թերթը գրում է. «ԲՀԿ-ական պաշտոնյաները և հատկապես մարզպետները մոտ ապագայում կարող են զրկվել իրենց պաշտոններից:

 

Իշխանությունները հիմնավոր մտավախություն ունեն, որ ԲՀԿ-ական պաշտոնյաները հատուկ չեն լուծում տեղերում առաջացող խնդիրները, նոր իշխանության նկատմամբ հանրային դժգոհություն առա­ջացնելու նպատակով: Մյուս կողմից՝ ԲՀԿ-ն միացել է ՀՀԿ-ին և հիմնավոր չի համարում հնարավորինս սեղմ ժամկետ­ներում արտահերթ խորհրդա­րանական ընտրությունների անցկացման անհրաժեշտու­թյունը: 

 



Այս ուժերը փորձում են որքան հնարավոր է հետաձգել ընտրությունների անցկացումը, որպեսզի այդ ժամանակն օգտագործվի իշխանությանը հեղինակազրկելու համար: Իշ­խանությունն էլ պետք է ազատվի նման պաշտոնյաներից՝ հետագայում նման սաբոտաժը բացառելու համար»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Մամուլ далее