«Իրատես de facto» թերթի՝ ԲՀԿ-ին մոտ կանգնած աղբյուրները տեղեկացնում են, որ կուսկցության երիտթեւում գործում են մի քանի խմբավորումներ։
«Առանձին թեւ է Տիգրան Ուրիխանյան-Վահան Բաբայան երկյակն իր համախոհներով, իր առանձին կաստան ունի Վահե Էնֆիաջյանը։ ԵրիտԲՀԿականների շրջանում առանձնահատուկ տարանջատում կա հին ու նոր՝ եկվոր ջահելների միջեւ։ Հներն իրենց մի տեսակ բարձր են դասում՝ վերեւից նայելով իրենց նորագիր կուսակիցներին։ Ընդ որում, այդ տարբեր թեւերում առկա են հստակ տարաձայնություններ։
Երիտասարդ ԲՀԿ-ականները դժգոհ են նաեւ, որ ավագ կուսակիցներն իրենց չեն ներգրավում քաղաքական կոնսուլտացիաներում եւ, ընդհանրապես, անհաղորդ են թողնում քաղաքական մանրամասներին։ Մի խոսքով, ջահելները հայտնվել են խաղից դուրս վիճակում»,- գրում է թերթը։