▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բեյոնսեն թողարկել է միաժամանակ 17 տեսահոլովակ

Դժվար թե համաշխարհային աստղերից շատերը համարձակվեին գնալ այնպիսի քայլի, որին դիմել է երգչուհի Բեյոնսեն: Երգչուհին առանց որևէ գովազդի և մարդկանց մոտ հետաքրքրություն շարժելու` թողարկել է իր նոր ձայնասկավառակը, որը կոչվում է «Beyoncé»: Ձայնասկավառակի մեջ  ընդգրկված են ոչ միայն Բեյոնսեի նոր կատարումները, այլ նաև յուրաքանչյուր երգի հիման վրա նկարահանած տեսահոլովակները, որոնք թվով 17-ն են:

Բեյոնսեն իր յութուբյան էջում այսօր տեղադրել է իր 17 տեսահոլովակների թրեյլերները, որոնք ընդամնեը 30 վայրկյան են: Ամբողջական տարբերակը դիտելու համար, նրա երկրպագուները ստիպված են լինելու դրանք գնել iTunes-ից:

«Ես ավելի շուտ տեսնում եմ երաժշտությունը, քան լսում եմ: Ես պատկերացնում եմ ինչ-որ տեսարաններ, պատկերներ, որոնք կապված են տվյալ հոգեվիճակի հետ, մանկության հիշողությունների, մտքերի, մեր հետ: Եվ այդ ամենը կապված է երաժշտության հետ: Արդեն հոգնել էր թողարկել սովորական ալբոմներ: Ես ուոմ եմ զրուցել իմ երկրպագուների հետ դեմ առ դեմ»,- ալբոմի մտահղացման մասին պատմել է Բեյոնսեն:

 

 

 

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее