▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բերման ենթարկվածների մոտ հայտնաբերվածը 2 օրինական գազային ատրճանակ է. «Հրապարակ»

«Նախորդ երեկոյան Ազատության հրապարակից բերման ենթարկվածների մոտ զենք էր հայտնաբերվել, ինչը ոստիկանությունը դրոշակ էր դարձրել իր հայտարարության մեջ՝ արդարացնելով նրանց բաժին տանելը: Զենքի «տերերը» Ժիրայր Սեֆիլյանի Հիմնադիր խորհրդարանի անդամներ Կարո Եղնուկյանն ու Գագիկ Սարուխանյանն էին, ատրճանակներն առգրավվել էին և ուղարկվել փորձաքննության: «Ազատության հրապարակ էի գնացել ծանրացած հոգով, մոմավառության պետք է մասնակցեի ու գնացել էի միայն դրա համար»,-մեզ հետ զրույցում ասաց «Իրավունք և աջակցություն» հիմնադրամի նախագահ Գագիկ Սարուխանյանը, ապա նկարագրեց միջադեպը:

 

Սկզբում հրապարակ են ներխուժել քաղաքացիական հագուստով մի խումբ մարդիկ, ովքեր բավականին կոշտ սկսել են խոչընդոտել Ազատության հրապարակում հավաքված մարդկանց գործողությունները: Բերման է ենթարկվել հավաքվածների մեծ մասը: Հետո արդեն համազգեստով ոստիկանները հետևել են առաջին ալիքին և հրահանգել. «Տանել սրանց էլ ու սրանց էլ»: Սարուխանյանի համար այս բոլորը տարօրինակ է ու կտրված իրավական դաշտից: «Ոստիկանությունն այս դեպքում առանձին որոշում կայացնող մարմին չէ, որ նման գործողություններ կատարի: Սա, միանշանակ, քաղաքական պատվեր է»,–ասաց Սարուխանյանը: Նա նշեց, որ իրեն բերման ենթարկելու պահին ոստիկաններից մեկը պատահաբար է շոշափել իր մոտ եղած օրինական գազային ատրճանակը: Արդեն ոստիկանությունում Հիմնադիր խորհրդարանի անդամ Կարո Եղնուկյանն ինքն է տեղեկացրել, որ իր մոտ գազային ատրճանակ կա»,–գրում է թերթը։

 

Ուշագրավ այլ նյութեր`«Հրապարակ» թերթում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее