▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բելոռուսի հավաքականն ադրբեջանցիների խնդրանքով հրաժարվել է Արամ Խաչատուրյանի երաժշտությունից

Եվրոպայի գեղարվեստական մարմնամարզության չեմպիոնատն այս տարի տեղի է ունենալու Բաքվում, ինչի կապացկությամբ կազմակերպիչները  դիմել են Բելոռուսի  ներկայացուցիչներին և խնդրել նրանց հրաժարվել հայ կոմպոզիտոր Արամ Խաչատուրյանի  «Սուսերով պար» աշխարհահռչակ երաժշտությունից:

Այդ մասին հայտնել է թիմի գլխավոր մարզիչը` Մինսկում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում: Ուշագրավն այն է, որ  կազմակերպիչները մերժում չեն ստացել և կես տարի Արամ Խաչատուրյանի երաժշտությամբ  հանդես եկող թիմը ներկայումս  այլ երաժշտության ներքո է հանդես գալիս: Ըստ մարզիչների` վերջին շրջանի  անհաջողությունները  կապված են հենց  երաժշտության փոփոխության հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее