«Հրապարակ» թերթը գրում է.
«Մի քանի օր է՝ Հայաստանում է գտնվում Բելգիայի թագավորը՝ ընտանյոք հանդերձ: Այցը մասնավոր է՝ հանգստի նպատակով, և արքայական ընտանիքի որոշմամբ՝ կոնֆիդենցիալ: Նրանք, մեզ հասած տեղեկություններով, հանգրվանել են «Գոլդեն Թուլիփ» հյուրանոցում, մնալու են մոտ 10 օր և ոչ մի պաշտոնական հանդիպում չեն ունենալու:
Ծրագիրը բացառապես մշակութային է՝ Տաթև, Էջմիածին և այլն:
Իսկ երեկ արքայական ընտանիքն այցելել է «Արմաս» գինու գործարան, մոտ 4-5 ժամ մնացել այնտեղ, համտեսել գինի»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: