▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բայց դա չի նշանակում, որ մենք իրանց հետ անընդհատ սիլիբիլի ենք անելու...Կարեն Կարապետյան

 

Արդեն տեղեկացրել ենք, որ վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն, քննարկել Հայաստանի էներգետիկ քաղաքականությանը, էներգետիկ համակարգի երկարաժամկետ (մինչև 2036 թվականը) զարգացման ռազմավարությանը, ենթակառուցվածքների արդիականացմանը, ներդրումային ծրագրերի իրականացմանը, հանքարդյունաբերության ոլորտին առնչվող մի շարք հարցեր: 
Անդրադառնալով ընդերքօգտագործման ոլորտում տրամադրված լիցենզիաների գույքագրման վերաբերյալ վարչապետի հանձնարարականի կատարմանը՝ Մանուկյանը նշել է, որ տրամադրված լինցենզիաների թիվը կազմում է 463, դրանցից 196-ի դեպքում արտադրական աշխատանքներ չեն կատարվում, 51-ի ժամկետները լրացել են, 28 մետաղական հանքերից գործում են ընդամենը 8-ը: Նախարարն ընդգծել է, որ նշված խնդրի և ընդհանրապես հանքարդյունաբերության ոլորտի հետագա զարգացման ուղղությամբ ևս կառավարությանը կներկայացվեն հստակ առաջարկություններ: 
Անդրադառնալով հանքարդյունաբերության ոլորտում լիցենզիաներ ստացած, սակայն գործունեություն չիրականացնող ընկերությունների խնդրին՝ Կարեն Կարապետյանն ասել է. «Մի բան ակնհայտ է, ներդրողներին ցավեցնելու, նրանց համար խոչընդոտ ստեղծելու որևէ ցանկություն չունենք, դա կլինի ծայրահեղ քայլը, երբ հասկանանք, որ այլևս որևէ հնարավորություն չկա»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ պետք է լիցենզիաները տրամադրելիս հստակ ձևակերպել կանոնները և առաջադրել կոնկրետ պայմաններ:

Արդեն տեղեկացրել ենք, որ վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն, քննարկել Հայաստանի էներգետիկ քաղաքականությանը, էներգետիկ համակարգի երկարաժամկետ (մինչև 2036 թվականը) զարգացման ռազմավարությանը, ենթակառուցվածքների արդիականացմանը, ներդրումային ծրագրերի իրականացմանը, հանքարդյունաբերության ոլորտին առնչվող մի շարք հարցեր: Անդրադառնալով ընդերքօգտագործման ոլորտում տրամադրված լիցենզիաների գույքագրման վերաբերյալ վարչապետի հանձնարարականի կատարմանը՝ Մանուկյանը նշել է, որ տրամադրված լինցենզիաների թիվը կազմում է 463, դրանցից 196-ի դեպքում արտադրական աշխատանքներ չեն կատարվում, 51-ի ժամկետները լրացել են, 28 մետաղական հանքերից գործում են ընդամենը 8-ը: Նախարարն ընդգծել է, որ նշված խնդրի և ընդհանրապես հանքարդյունաբերության ոլորտի հետագա զարգացման ուղղությամբ ևս կառավարությանը կներկայացվեն հստակ առաջարկություններ: Անդրադառնալով հանքարդյունաբերության ոլորտում լիցենզիաներ ստացած, սակայն գործունեություն չիրականացնող ընկերությունների խնդրին՝ Կարեն Կարապետյանն ասել է. «Մի բան ակնհայտ է, ներդրողներին ցավեցնելու, նրանց համար խոչընդոտ ստեղծելու որևէ ցանկություն չունենք, դա կլինի ծայրահեղ քայլը, երբ հասկանանք, որ այլևս որևէ հնարավորություն չկա»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ պետք է լիցենզիաները տրամադրելիս հստակ ձևակերպել կանոնները և առաջադրել կոնկրետ պայմաններ:

Կարդացեք նաև՝ Ու ընդհանրապես էս թեման փակենք...Կարեն Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее