▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բասկերի երկրում հայոց ցեղասպանության զոհերին նվիրված խաչքար է կանգնեցվել

Իսպանական  Սան Սեբաստիան քաղաքի կենտրոնում,  տեղի հայ համայնքի ջանքերով, տեղադրվել էհայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար, որը օծվել  է Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցչի կողմից։

Միջոցառման մասնակցել են Սան Սեբաստիանի քաղաքապետը, պատգամավորներ, մտավորականների մասնակցությամբ:

Խաչքարի բացման արարողությունից հետո՝ Սան Սեբաստիանի հայերը ոգեկոչման երթ են անցկացրել  քաղաքի գլխավոր փողոցներում։

Նշենք, որ Սան Սեբաստիանը Իսպանիայի հյուսիսում գտնվող ինքնավար միավորի՝  Բասկերի երկրի Գիպուսկոա վարչական տարածքի կենտրոնական քաղաքն է,  2016 թվականին համարվել է  Եվրոպայի մշակութային մայրաքաղաքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее