Հունվարի 16-ին Բարսելոնա քաղաքի հանրահայտ Casa de libro -ում (Գրքերի տուն) տեղի ունեցավ հայ բանաստեղծ,փիլիսոփայական գիտությունների դոկտոր Սլավի Ավիկ Հարությունյանի եռալեզու (իսպաներեն,անգլերեն, ֆրանսերեն) «Անթռչուն երկինք» գրքի շնորհանդեսը:
Գրքի խմբագիր, Edicones Carena հրատարակչության տնօրեն,իսպանացի հայտնի բանաստեղծ Խոսե Մեմբրիվեն ընթերցողներին ներկայացնելով գիրքը` մասնավորապես անդրադարձավ հեղինակի ստեղծագործությունների գեղարվեստական համակարգին արդի եվրոպական պոեզիայի կտրվածքով, նշելով,որ Սլավի Ավիկ Հարությունյանի պոեզիան այսօր Իսպանիայի և Եվրոպայի ամենաթարմ ու նորարարական ուղղություններից մեկն է` իր մետաֆորային ու կոմպոզիցիոն ինքնատիպ լուծումներով,բազմաշերտ կառույցով ու խորը զգացմունքային ու փիլիսոփայական հենքով:
Խոսե Մեմբրիվեն նույնպես ընթերցողներին ներկայացրեց հայ բանաստեղծի և հրատարակչության հետագա ծրագրերը,որը ընդգրկում է մինչև 2020 թվականը Սերվանտեսի ինստիտուտի հետ համատեղ իրագործել հեղինակի նոր գրքերի տարածումը աշխարհի այլ լեզուներով:
Հեղինակի գրական ուղին իր զեկուցումով ներկայացրեց գրքի թարգմանչուհի Նարինե Այվազյանը:
Մասնավորապես անդրադառնալով հայ,եվրոպացի գրաքննադատների տված գնահատականին:
Ելույթ ունեցան նաև «Արարատ» հայկական մշակութային կենտրոնի տնօրեն Սարկիս Հակոբյանը,նույն կենտրոնի սաներն ու ուսուցիչներ,ովքեր հայերեն,անգլերեն,ֆրանսերեն և իսպաներեն արտասանեցին Սլավի Ավիկ Հարությունյանի բանաստեղծությունները:
Շնորհանդեսի երկրորդ մասը անցավ հեղինակ -ընթերցող երկխոսություն ձևաչափով:
Նյութը՝ Արմինե Մելքոնյանի