<< Բարով եկար>>...
Էս նոր-տարին էլի էկավ
Խոստումնալից մեկի նման...
Էլի հարբեց ամբողջ գիշեր,
Երգե~ց,պարե~ց,
Մինչև անգամ,
Թևատակին մի շիշ շամպայն
Կես գիշերից անդին թաքուն
Եվ այցելեց ժամադրության`
Իրականում...
Լույսը բացվեց` նախորդի պես
Գլխացավով...
Նույն սցենարով,
Քաղաքն էլի շորորալով փողոց ելավ
/ նախորդի պես գնալ-գալով /,
Հավատալով,
Իբրև աշխարհն հենց` ինքն իրեն...
Նորն է դարձել ինքնակամոք:
Շնորհավոր:
Մաղթանքների հագուրդ տալով,
Ասեմ միայն.
-Ես հոգնեցի հավատալով,
Թե աշխարհը գիտե իրոք
Նորը դառնալ,
Ամանորի մի գիշերվա` << Ձմեռ Պապով >>...
Լույսը բացվեց`նախորդի պես
Գլխացավով:
Բարով եկար,նոր ամանոր...
Բարով եկար...Ազատ Աբրահամյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet