▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բարի ազատու՛մ Հայաստանին ու Արցախին. Ռուբեն Մխիթարյան

Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում  գրում է․ 

«Մաղթանքի փոխարեն...»

Չարն է պատել մեր ոստանին,

Ցավն է տանջում մեզ նորից...

Բարի ազատու՛մ Հայաստանին,

Բարի ազատու՛մ, բոլորից:

Չենք հանձնվելու մենք վախին,

Կհառնենք մահվան թափորից

Բարի ազատու՛մ իմ Արցախին,

Բարի ազատու՛մ, բոլորից:

Գյումրի, Մարտակերտ, կամ Գորիս

Մի հորից ենք, մի մորից...

Բարի ազատու՛մ ՄԵԶ ԲՈԼՈՐԻՍ,

Բարի ազատու՛մ, ԲՈԼՈՐԻՑ:

Աստված պահապան հայերին Արցախում, Հայաստանում և Սփյուռքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее