Մինչ նախագահի թեկնածուները, կուսակցություններն ու քաղաքական գործիչները տարված են ընտրություններով և քաղաքական խաղերով, ՕԵԿ նախագահ և պոպուլիզմի ռահվիրա Արթուր Բաղդասարյանը հարստանում է ու հարստանում: «Ժողովուրդը» ներկայացնում է մի քանի տվյալներ. եթե 2007թ. Աժ ընտրություններին մասնակցելու համար Ա. Բաղդասարյանի հայտարարագրում նշված է եղել, որ նա որևէ սեփականություն, բիզնես չունի, իսկ նրա բանկային հաշիվներին եղել է 8 մլն 100 հազար դրամ և 190 հազար դոլար, ապա 2012-ի հայտարարագրում արդեն հայտնվեցին 215,3քմ մակերեսով բնակարան Երևանի կենտրոնում` Բայրոնի 3 հասցեում, Վազ 2121 մակնիշի ավտոմեքենա` 2008թ. արտադրության, 34,8 քմ մակերեսով ավտոտնակ, ինչպես նաև «Գավեքս» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնեմասը: Թեև հայտարարագրում նշված չէ, սակայն Ա. Բաղդասարյանին է պատկանում «Հայասի գրուպ» ընկերությունը, որն արտադրում է հանրահայտ «ՕԵԿ-ական ջեմերն ու մուրաբաները», նաև կոնյակ ու հյութ: Իսկ ՕԵԿ նախագահի բանկային հաշիվներին 2012թ. մարտի 1-ի դրությամբ եղել է 5 մլն դրամ և 20 հազար դոլար: «Փաստորեն, նվազել է միայն Ա. Բաղդասարյանի բանկային հաշիվների գումարը` 3 մլն դրամով և 170 հազար դոլարով: Սակայն պարզագույն հաշվարկը ցույց է տալիս, որ նշված գումարով հնարավոր չէր ձեռք բերել նույնիսկ Բայրոնի 3 հասցեում գտնվող 215,3 քմ մակերեսով բնակարանը, էլ չենք խոսում մնացած գույքի և բիզնեսների մասին: Մարդը զուր ժամանակ չի կորցնում»,- եզրափակում է թերթը:
Բարգավաճում է օրինացաբար. Արթուր Բաղդասարյանի հարստությունը
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet