▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բառերն արժեզրկվել են, չարչրկվել, մաշվել, մեր ձեռքը կրակն ընկել…

Հաասարակական-քաղաքական գործիչ, ՀՅԴ անդամ Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Միգուցե ճիշտը լռե՞լն է։ Հաստատ՝ ճիշտը լռելն է…

Բառերն արժեզրկվել են, չարչրկվել, մաշվել, մեր ձեռքը կրակն ընկել… Ձեռքբերումներ… Ծիծաղելի է... Էդ բառը դիսոնանսի մեջ է մեր իրականության հետ։

Ու հարցեր… Նույն հարցերը՝ բոլոր ժամանակներում: Մեզ ցավալիորեն հետապնդող, ճակատագիր ու ամոթ դարձած հարցերը՝ ի՞նչ անել, ո՞րն է ելքը, ինչո՞ւ մեր անցած բոլոր ճանապարհները մեզ տեղ չեն հասցնում, ինչո՞ւ մեր իմաստուն ու թանկ տեսակի բարոյականությունն ու խիղճը մեզ ինքնամաքրումի չի դրդում, ինչո՞ւ ենք շարունակում խուլ ու կույր ձևանալ՝ անկիրք վիճակագրի պարտականությամբ բավարարվելով սոսկ մեր նահանջներն արձանագրելով, ինչո՞ւ ենք շարունակ ճզմվել-հարմարվելով այնպես տեղավորվում մեզ բաժին ընկած կաղապարում, որ մեր դեմքը դիմագիծ չունի, իսկ մեր հայացքը՝ հորիզոն… Ու աղմո~ւկ, ու բառե~ր՝ ցպահանջ, արժեզուրկ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее