▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բարձրացել են նաև սուրճի, ոսպի, երշիկեղենի, կաթնամթերքի, մսամթերքի գները. «Հրապարակ»

«Դոլարի փոխարժեքի կտրուկ բարձրացումից օգտվելով՝ մի շարք «բիզնեսմեններ» արագությամբ բարձրացրել են գները, ինչը որոշակի խուճապի տեղիք է տվել: Որքան էլ պաշտոնյաները հայտարարում են, թե թանկացումներ չեն արձանագրվել, թե «շուկան վերահսկվում է», գրեթե բոլոր խանութներում ապրանքներն այս կամ այն չափով թանկացել են: Խանութի վաճառողներից մեկը մեզ պատմեց, որ իր հաճախորդները վերջին օրերին առևտուր անելիս «բարև»-ի փոխարեն հարցնում են՝ հիմա ինչի՞ գինն է թանկացել:

 

Նախօրեին, օրինակ, Սևան քաղաքի բոլոր խանութներում հացը թանկացել էր 20 դրամով՝ 300 դրամանոց մատնաքաշները դարձել են 320 դրամ: Բարձրացել են նաև սուրճի, ոսպի, երշիկեղենի, կաթնամթերքի, մսամթերքի գները: Իսկ Ծաղկաձորի որոշ խանութներում շաքարավազի գինը 500 դրամ է դարձել: Խանութներում դա բացատրում են մատակարարների կամայականությամբ, որոնք, օգտվելով անկայուն վիճակից, արագորեն բարձրացրել են մատակարարման գները»,–գրում է թերթը։

 

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր

«Հրապարակ»  թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее