Բաքվի ամենաբարձր երկնաքերի աշտարակներից մեկը հուլիսի 3-ին սխալմամբ գունավորել են Հայաստանի դրոշի գույներով: Հայկական դրոշը կրկին շփոթել են Կոլումբիայի դրոշի հետ, քանի որ այդ օրը ֆուտբոլի Աշխարհի Առաջնության շրջանակում ընթանում էր Կոլումբիա-Անգլիա հանդիպումը:
Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Բաքվում հայկական դրոշը շփոթում են Կոլումբիայի դրոշի հետ:
Դաշկեսանի շրջանի գործկոմի ղեկավարը բռունցքի հարվածով կոտրել էր թերթաքարից պատրաստված Կոլումբիայի դրոշը՝ շփոթելով այն մեր եռագույնի հետ:
Իսկ երբ Բաքվում ելույթ էր ունեցել աշխարհահռչակ կոլումբացի երգչուհի Շակիրան՝ ադրբեջանցիները խառնվել էին իրար,քանի որ կարծել էին, թե նրա ձեռքին Հայաստանի դրոշն է: