▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բանակցվում էր...Վաչե Գաբրիելյանը «Հայռուսգազարդի» պարտքից տեղյակ չի եղել. azatutyun.am

«Ազատություն»-ը գրում է, որ պատասխանելով  ռադիոկայանի հարցերին՝ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը, ով նախկինում երկար տարիներ զբաղեցրել է ֆինանսների նախարարի պաշտոնը, ասել է, թե «Հայռուսգազարդին» ունեցած պարտքի կուտակման մասին հարցերը պետք է տալ Էներգետիկայի նախարարին:

Լրագրողի հարցին`ինչո՞ւ էր գաղտնի պահվում այդ պարտքի մասին տեղեկությունը, ինչո՞ւ հանրությանը չէր տեղեկացվում, որ Հայաստանը իրականում նման հսկայական պարտքեր է կուտակում, Գաբրիելյանը պատասխանել է. «Ես չեմ կարող նման հարցի պատասխանել, քանի որ թիվը՝ պարտքը ինչքան էր, ինչքան չէր, որոշվում էր բանակցությունների ընթացքում»:

«Ազատություն»․ - Պարտքերը ֆիքսված չե՞ն լինում: 2011-ից ամեն ամիս մենք իքս գումար ենք պարտք կուտակել․․․

Գաբրիելյան․ - Ես ևս մեկ անգամ կրկնում եմ՝ դա բանակցվում էր: Հիմա թե ինչպե՞ս է բանակցվել և ներքին հաշվառում տարվել է, թե ոչ՝ չեմ կարող ասել: Բյուջետային մուտքերի և ելքերի տեսակետից նման պահանջ բյուջեի նկատմամբ չի եղել: 

Նյութը` սկզբնաղբյուր կայքում 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее