▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բանակցում են մատակարարվող գազի դիմաց` ռուբլով վճարելու շուրջ. «ՀԺ»

«ՀՀ կառավարությունը փորձում է ռուսական կողմի հետ համաձայնության գալ Հայաստանին մատակարարվող գազի դիմաց վճարումները ռուբլով իրականացնելու շուրջ: Հայաստանը տարեկան ՌԴ-ին գազի դիմաց կանխիկով վճարում է 350-400 միլիոն դոլար:


Մեր ունեցած տեղեկություններով, այս հարցի շուրջ բանակցելու են ՀՀ և ՌԴ վարչապետներ Հ.Աբրահամյանն ու Դ.Մեդվեդևը առաջիկա հանդիպման ժամանակ (Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվա է մեկնելու այսօր): Հույսերը, որ ռուսական կողմը կհամաձայնի գազի դիմաց վճարումները ամբողջությամբ ընդունել ռուբլով, չնչին են: Սակայն մեծ է հավանականությունը, որ գոնե կիսով չափ վճարումները կիրականացվեն ռուբլով: Խնդիրն այն է, որ իր հերթին Ռուսաստանը տարեկան մոտ 200 մլն դոլար է վճարում Հայաստանին 102-րդ ռազմաբազան մեր տարածքում տեղակայելու դիմաց:

 

Ամենայն հավանականությամբ, կողմերը կհամաձայնեն, որպեսզի այդ 200 միլիոնը ՌԴ կառավարությունը հաշվանցի «Գազպրոմին», իսկ «Գազպրոմ Արմենիան» 102-րդ բազայի համար ուղարկվելիք 200 մլն դոլարը դրամով վճարի ՀՀ կառավարությանը: Այդպիսով, տարեկան Հայաստանը գազի դիմաց արտարժույթով կվճարի միայն 150-200 միլիոն դոլար, մնացածը ռուսական ռուբլով: Սա կարող է էապես նվազեցնել արտարժույթի շուկայում լարվածությունը, որը առաջանում է գազի դիմաց վճարումների պիկերի ժամանակ»,–գրում է թերթը։

Ուշագրավ այլ նյութեր «Հայկական ժամանակ» թերթում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее