▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բալիկի՞ է սպասում. Տարածվել է 3 տարվա վաղեմության լուսանկարը, որտեղ պատկերվածը Սիրուշոն չէ

PressIdent.am-ը գրել  է, թե  օրերս խոսակցություններ են տարածվել, թե իբր երգչուհի Սիրուշոն բալիկի է սպասում և թե այդ խոսակցությունների պատճառը երգչուհու՝ համացանցում հայտնված հղիությունը «փաստող» լուսանկարն է:

Համացանցի օգտատերերն անմիջապես արձագանքել են այս լուրին` նշելով, որ նախ այս նկարը մոտ երեք տարվա վաղեմություն ունի և առավել ևս ` լուսանկարում պատկերվածը Սիրուշոն չի, այլ պարզապես նման է նրան:

Հատկանշական է, որ սոցիալական ցանցերում տարածված այդ լուրը կարդալու և լուսանկարը տեսնելու համար` պարտադիր պետք է սեղմել կայքի Like կոճակը, ինչը թերևս մտածել է  տալիս «լուրի» հավաստի լինելու մասին:

 

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее