▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բալիկ ջան, դու որ Մաթևոսյանի պես արձակագրին «տեղը չես բերում», ի՞նչ իրավունք ունես գրելու

Լուրջ եմ ասում, քրեական օրենսգրքում հատուկ հոդված կսահմանեի, որով մի 10 տարի հատոըկ պայմաններով գաղութում կնստացնեի այն լրագրողին, որը Հրանտ Մաթեւոսյանին «մեծ բանաստեղծ ա» անվանել հոդվածի վերնագրում: /Հիմա փոխել են վերնագիրն արդեն/: Ասա, բալիկ ջան, դու որ Մաթեւսյանի պես եզակի արձակագրին «տեղը չես բերում», դու ընդհանրապես ի՞նչ իրավունք ունես գրելու: Չե, ժողովուրդ ջան, ես սենց թեմաներով չեմ սիրում շատ գրել, վրդովվել, ասենք, մարդ ենք, բոլորս էլ կարող ենք լիքը բան չիմանալ, ես էդ «սաղ անգրագետ են, արա, բացի ինձնից ու իմ երկու ընկերներից» տենդով չեմ տառապում, բայց էդքան իՁիոտ: Լրագրողը գրել ա, փասորեն խմբագիրը չի նկատել սկզբում, թողել ա: Ես էդ կայքին կառաջարկեի հենց էս պահին ինքնահրկիզվել:

Հրանտ Տէր-Աբրահամեանի գրառումը` ֆեյսբուքյան իր էջից 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее