Համացանցում հայտնվել են լուսանկարներ, որտեղ շոու բիզնեսի մի շարք ներկայացուցիչներ հավաքվել էին դոն Պիպոյի օջախում:
Վերջիններս եկել էին մասնակցելու Էջմիածին քաղաքում կազմակերպված հանրահավաքին՝ ընդդեմ Մանվել Գրիգորյանի և նրա որդու՝ Կարեն Գրիգորյանի:
Հավաքվածները պահանջում էին Կարեն Գրիգորյանի հրաժարականը: Հավաքին ներկա էր նաև Արթուր Ասատրյանը՝ դոն Պիպոն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Էջմիածնում տեղի ունեցող իրադարձությունների թեմային՝ նշելով.
«Անընդունելի է, որ քրեածին տարրերը պղծեն սիրո եւ համերաշխության հեղափոխության խորհրդանիշները եւ հեղափոխության անունը օգտագործեն մաֆիոզ պատերազմներում: Թույլ չենք տա»:
Կարդացեք նաև՝ Դոն Պիպոյի պատճառով իմ երեխան դեռևս չի տեսել իր հորը. Անաիս Սարդարյան