▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բացահայտ հոգեորսություն՝ Երևանի կենտրոնում

ASEKOSE.am-ի թղթակիցը նախօրեին՝ երեկոյան ժամերին,  ականատես է եղել, թե ինչպես են Եհովայի վկաներ աղանդի ներկայացուցիչները բացահայտ հոգեորսությամբ զբաղված Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտակայքում՝ Գրիբոյեդովի արձանի հարևանությամբ: Մեր հարցին ի պատասխան՝ երիտասարդներն առանց տատանվելու ներկայացան որպես Եհովայի վկաներ, իսկ երբ շեշտեցինք աղանդ բառը, փորձեցին բանավիճել բառի շուրջ: Հատկանշական է, որ նույն պահին մի երիտասարդ փորձում էր ապացուցել, որ «Եհովայի վկաներ»-ն աղանդ է, իսկ անցորդներից ոմանք չէին թաքցնում զայրույթը, որ փողոցում բացահայտ քարոզչությամբ են զբաղված: Տեղում ծառայություն իրականացնող ոստիկանը  նշեց, որ իրավասու չէ նրանց հեռացնել: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее