ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բաց նամակ Գարիկ Պապոյանին և Սոնա Ռուբենյանին
Հարգելի Գարիկ և Սոնա, մամուլի հրապարակումների համաձայն դուք պատրաստվում եք 2022թ. դեկտեմբերի 31-ին ելույթ ունենալ «Ամանորյա» միջոցառմանը: Իրականություն, որտեղ Եռաբլուրը գնալով չի մեծանում, Իրականություն, որտեղ ընդամենը մի քանի ամիս առաջ չի եղել պատերազմ, Իրականություն, որտեղ չեն եղել հարյուրավոր զոհեր և վիրավորներ, Իրականություն, որտեղ հայրենիքի համար նահատակվածների մարմինները դեռևս մեր սարերում չեն, Իրականություն, որտեղ թշնամին մեր ինքնիշխան տարածքում չէ, Իրականություն, որտեղ հայկական Արցախը և 120,000 հայեր գերության մեջ չեն: Մինչդեռ բոլոր վերոնշվածները մեր իրականության, իրական Հայաստանի առօրյայի ընդամենը մի մասի նկարագրությունն են: Կյանքի իրավունք, Ազատ տեղաշարժի իրավունք, Կրթության իրավունք, Արժանապատիվ ապրելու իրավունք, Շրջափակված չլինելու իրավունք, Վերջապես հայրենիքի համար նահատակված հոր գերեզման ունենալու իրավունք... Այս օրերին տասնյակ հազարավոր հայ երեխաներ զրկված են այս իրավունքներից շատերից: Հարգելի Գարիկ և Սոնա, այն նույն պահին, երբ Հանրապետության հրապարակից դուք շնորհավորելու եք Ամանորը, հայերի մի մասը լինելու է Եռաբլուրում, մյուս մասը շրջափակված Արցախում: |
«Բաց նամակ՝ Գարիկ Պապոյանին և Սոնա Ռուբենյանին»․ ԱԺ պատգամավոր
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet