▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Բաց չթողի առիթը ու…». Մարտին Մկրտչյան

  

ASEKOSE.am-ի բլից հարցերին պատասխանում է երգիչ Մարտին Մկրտչյանը:

-Ե՞րբ զգացիք, որ երգը Ձեր կոչումն է:

- Առաջին անգամ երգել եմ վերջին զանգի կապակցությամբ, ու այդտեղից սկսվեց ոգևորությունս երգի հանդեպ: Այնքան մեծ էր արձագանքները դրանից հետո, որ որոշեցի շարունակեմ երգել:

-Առանց երգի ի՞նչ կպակասեր Ձեր կյանքում:

-Եթե չլիներ երգը, չէր լինի այն ամենը, ինչ հիմա կա: Միգուցե ավելի լավ կամ ավելի վատ լիներ, չեմ կարող ասել: Չէր լինի «այժմյան» Մարտինը,  կլիներ ուղղակի Մարտին երևի թե…

-Ինչպիսի՞ն էր Ձեր բեմելը:

-Նախկին Երիտասարդական պալատում համերգ էր կազմակերպված, հենց այդ ժամանակ էլ ելույթ ունեցա, ու ասեմ, որ շատ հետաքրքիր էր:

-Հայ մեծ երգահաններից ո՞վ է Ձեզ համար օրինակ ծառայում:

-Գուսան Շերամ, Ջիվանի, Հավասի: Իսկ եթե ներկայիս ստեղծագործողներից խոսեմ, կնշեմ Ռիչարդ Մադլենյանի, Մանե Հակոբյանի, Վաչե Ավեյանի, Արմեն Ղազարյանի անունները, որոնց հետ ես աշխատում եմ:

-Կա՞ տարբերություն հայ և արտասահմանցի հայ հանդիսատեսների մեջ: Եթե կա, խնդրում եմ նշեք առանձնահատկությունները:

-Եթե անկեղծ լինեմ, այդպիսի առանձնահատկություններ չկան, շատ ջերմ են ընդունում ամենուր: Արտասահմանում կարոտ կա հայ երգի հանդեպ, բայց` մի փոքր, քանի որ հայ երգիչները ավելի հաճախ են լինում արտերկրներում համերգային շրջագայություններով:

-Ո՞րն եք համարում Ձեր ամենամեծ ձեռքբերումը:

-Ամենատպավորիչ ու հիշարժան դեպքը եղել է առաջին ձայնասկավառակիս շնորհանդեսը:  Չէի պատկերացնում, որ այդքան մարդ կարող է ներկա լինել, այդքան մեծ ոգևորութուն կարող է լինել:  Ձեռքբերում եմ համարում նաև իմ մենահամերգը` Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում:

  -Ի՞նչ սկզբունքով եք առաջնորդվում կյանքում:

-Հույս, հավատ և սեր, աշխատասիրություն, հավատս առ Աստված, քանի որ Աստծուն համարում եմ իմ ընկերը և ես Աստվածապաշտ մարդ եմ:

-Երբևէ  երկրպագուները անհանգստացրե՞լ են Ձեզ:

-Ես չնչին բաները անհանգստություն չեմ համարում, անհանգստություն չի եղել: Չնայած`երևի  եթե դու քեզ թույլ տաս, իհարկե կանհագստացնեն: Ես երկրպագուին վերաբերվում եմ որպես երկրպագու: Ողջունում եմ, շնորհակալ եմ այդ մարդկանց, որ սիրում, գնահատում են, և ես միշտ կաշխատեմ, որ իրենք լինեն իմ երկրպագուն, ես՝ իրենց երգիչը:

Բաց չթողիք առիթը» ու…

-Կերա աղի բլիթը… (ժպտում է): Եթե չեմ սխալվում, կյանքիս մեջ մի անգամ կերել եմ աղի բլիթ, ու ոչ մի բան չեմ տեսել: Երգը ինձ նվիրել է Ռիչարդ Մադլենյանը: Այն թեմատիկ է, առնչվում է մեր ավանդության հետ: ԲՈՒՀ ընդունվելս էլ ինչ-որ բանի առիթ հանդիսացավ, բանակ ծառայելս էլ էր լավ առիթ, ու ինչու ոչ` բաց չթողի առիթը ու դարձա երգիչ…

- Ի՞նչը կարող է ստիպել Ձեզ ընդմիշտ լքել բեմը:

-Եթե հասկանամ, որ եկել է ժամանակը, ու էլ չեմ կարող երգել, դա միայն կարող է առիթ հանդիսանալ:

-Ձեր մասին լսած ասեկոսեներից ո՞րն է Ձեզ զայրացրել և ո՞րը զվարճացրել:

-Շատ զայրացնում եմ, երբ ինձ կենդանի-կենդանի մահացնում են: Ինձ անհանգստացնում է, որ այդ ցավալի բաները ինձ հետ են կապում: Դիտմամբ դուրս եմ գալիս քաղաք, որպեսզի մարդիկ իրենց աչքով տեսնեն ու չհավատան սուտ լուրերին: 
Զվարճալին էլ եղել է այն, երբ լսեցի, որ իբր  ես ամուսնացած եմ եղել նախկինում, ունեմ երկու երեխա և ամուսնալուծված եմ: Նշեցի, որ ես այդքան մեծ չեմ, որ հասցրած լինեմ մի անգամ ամուսնանալ, ու նույնիսկ բաժանվել:

-Կարողանում եք ժամանակ տրամադրել և' աշխատանքին, և' նախասիրություններին:

-Վերջին ժամանակաշրջանում նախասիրություններին ժամանակ չեմ կարողանում տրամադրել, հիմնականում աշխատանքով եմ զբաղվում: Ժամանակին զբաղվել եմ սպորտով, բայց, ցավոք, հիմա ժամանակս չի ներում: Մանկուց զբաղվել եմ մի շարք սպորտաձևերով, նաև պարել եմ: Սպորտից միանգամից անցումը երգարվեստին այնքան էլ հեշտ չէր ինձ համար:

-Ի՞նչ է անկեղծությունը Ձեզ համար:

-Վեհ զգացողություն, անկեղծ մարդկանց շատ եմ հարգում,գնահատում: Ես ինքս իմ հանդեպ անկեղծ եմ, ու աշխատում եմ շրջապատի հանդեպ էլ անկեղծ լինել, ու շրջապատված լինել անկեղծ մարդկանցով:

-Ի՞նչ ծրագրեր ունեք առաջիկայի համար:


-Տեղի կունենա նոր ձայնասկավառակի, տեսահոլովակի թողարկում: Այսքանը առայժմ, աշխատենք փակագծերը չբացել:

-Ի՞նչ կմաղթեք Ձեր հանդիսատեսին և երկրպագուներին:

-Ինչ ես ինքս ինձ կմաղթեմ, նույնն էլ իրենց երևի թե, ու իմ անունից փոխանցեք, որ ես իրենց շա˜տ սիրում եմ:

Հարցազրույցը` Երվանդ Մարեյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее