«Վերջերս կենտրոնի ոստիկանները ինքնասպանության փորձ են կանխել։ Մի տղամարդ որոշել է ցած նետվեկ հաղթանակ կամրջից, սկայն ողբերգական սկիզբ ունեցող պատմությունն ավարտվել է զավեշտով։ «Ինքնասպանվողի» հարևանը զանգահարել է «կենտրոն» և ասել, որ իր հարևանը մեծ պարտքեր ունի, չի կարողանում վճարել և գնում է կամրջից «քցվելու»։ Ոստիկանները ճիշտ ժամանակին տեղ են հասել և փրկել քաղաքացուն։ Փրկվածը հաջորդ օրը գնացել է «Կենտրոն» ոստիկանություն և ամենայն լրջությամբ հարցրել ոստիկաններին. «Բա պարտքերիս մոմենտով ի՞նչ եք անելու»»,–գրում է թերթը։
Ուշագրավ այլ նյութեր`«Հրապարակ» թերթում