▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Բ.-ի տղեքը պալիտ են արել…». զինվորները հարբած ծեծել են հոսպիտալի ղեկավարությանը. 1in.am

1in.am-ը գրում է. Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արթուր Մկրտչյանի նախագահությամբ ընթանում է Ռազմիկ Մանուկյանի, Արշակ Թորոսյանի, Դավիթ Մարկոսյանի, Գարեգին Դանիելյանի գործի դատական քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ ժամկետային զինծառայող, շարքային Ռազմիկ Մանուկյանը, ստացիոնար բուժման մեջ գտնվելով զորամասի հոսպիտալի հոգեբուժական բաժանմունքում, երկրորդ հարկի հիվանդասենյակում, ալկոհոլի ազդեցության տակ, նույն բաժանմունքում բուժվող ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Արշակ Թորոսյանի և Դավիթ Մարկոսյանի հետ բռնություն գործադրելու սպառնալիքներ են հնչեցրել զինծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ իրենց դիտողություն անող, իրենց նկատմամբ պետ հանդիսացող՝ զորամասի՝ հոսպիտալի հրամանատար, բժշկական ծառայության փոխգնդապետ Սահակ Օհանյանի, բժիշկներ, բժշկական ծառայության մայորներ Վաղինակ Հովհաննիսյանի, Արմեն Հովսեփյանի, Լևոն Բալայանի և Էմիլ Բաբաջանյանի հանդեպ:

Մանուկյանը բռնություն է գործադրել Ս. Օհանյանի նկատմամբ՝ քաշքշել ու պատռել է նրա շապիկը, կողապահարանը որպես զենք օգտագործելով՝ նետել են համապատասխանաբար՝ Մանուկյանը՝ Օհանյանի ուղղությամբ, իսկ Թորոսյանը՝ Բաբաջանյանի ուղղությամբ:

Այնուհետև, դուրս գալով հոգեբուժական բաժանմունքի մասնաշենքից, բացահայտ անհարգալից վերաբերմունք են դրսևորել հասարակության նկատմամբ, մոտ տասնհինգ րոպե սեռական բնույթի հայհոյանքներ են հնչեցրել:

Ըստ մեղադրանքի՝ Դավիթ Մարկոսյանը, բացի վերոհիշյալ արարքներից, բջջային հեռախոս պահանջելու հարցի շուրջ վիճաբանել է կոնսուլտացիայի նպատակով հոսպիտալի հոգեբուժական բաժանմունք ներկայացած ժամկետային զինծառայող Գարեգին Դանիելյանի հետ, հարվածել է նրան՝ պատճառելով թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածք:

Շարունակությունը և առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее