Այսօր երեկոյան Ազատության հրապարակում 10-րդ օրը հացադուլի մեջ գտնվող Րաֆֆի Հովհաննիսյանին այցելեց նրա հայրը՝ պրոֆեսոր, ամերիկաբնակ հայ պատմաբան Ռիչարդ Կ. Հովհաննիսյանը:
Ռիչարդ Կ. Հովհաննիսյանը Հայաստան է ժամանել այսօր առավոտյան, կնոջ՝ Վարդիթեր Կոճոլոզյան-Հովհաննիսյանի հետ, ով արդեն երկար ժամանակ է Ազատության հրապարակում է:
Աղբյուր` 168.am: