«Անցած տարի Նոր նորքի 7-րդ զանգվածում ծեծելվ ազատամարտիկ Վարդան Թումանյանին սպանած «Ջունգլ» մականունով Գեւորգ Սարգսյանը քրեակատարողական հիմնարկում կոտրել է իր երկու ոտքը եւ հիմա գտնվում է դատապարտյալների հիվանդանոցում: Այս մասին մեզ տեղեկացնելով՝ ազատամարտիկի քույրը՝ Մարիետա Թումանյանն ասաց, որ այդ տեղեկություն իրեն փոխանցել են քրեակատարողական հիմնարկից:
Տիկին Մարիետան վստայ է, որ Ջունգլը դա միտոիմնավոր է արել, որպեսզի փոխի գործի ընթացքը: «Այդ կենդանին միտումնավոր է կոտրել ոտքերը, որպեսզի գործն այլ ուղղությամբ տանի: Սրանից հետո ինքը դրանով ցույց կտա, որի ինքն «ինվալիդ» կարգավիճակով չի կարող լիարժեք մասնակցել քննությանը: Իր այդ վիճակն էլ կդիտվի մեղմացուցիչ հանգամանք, ու նրան ազատ կարձակեն, պատիժը պայմանական կտան»,-կարծիք հայտնեց տիկին Մարիետան՝ հավելելով, որ Ջունգլի այդ արարքում ոչ մի զարմանալի բան չկա, քանի որ, եթե նա ընդունակ է օրը ցերեկով բնակելի շենքի բակում իր հոր եւ եղբոր հետ ծեծելով մարդ սպանել, ապա կարող է եւ բանտում չփտելու համար կոտրել ոտքերն ու մեղմացնել պատիժը»:
Ուշագրավ այլ նյութեր`«Ժամանակ» թերթում
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի