Սեպտեմբերի 9-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզի Այգեստան գյուղում: Հանցագործը կամ հանցագործները ձախ ձեռքով սպանել, թալանել և չի բացառվում նաև՝ բռնաբարել են ազատամարտիկի քրոջը:
Ըստ ոստիկանության պաշտոնական հաղորդագրության՝ դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 8-ից մինչև սեպտեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում: Անհայտ անձը (կամ անձինք) տան ննջասենյակում սպանել է 1958թ. ծնված Հերմինե Գրիգորյանին:
Ոսկյա ականջօղերը, բրլիանտից մատանին, ողորմածիկ մայրիկիս կալցոն ու մեկ հատ էլ 6 գրամանոց ոսկի: Դեպքի առաջին օրը քրոջս հետ մի քանի անգամ խոսել եմ: Նորմալ էր տրամադրությունը, սովորական»,-պատմեց եղբայրը: Նրա խոսքերով՝շատ դաժան են վարվել քրոջ հետ. «Մերկ վիճակում գցել են գետնին, ինչքան դոշակ, վերմակ կար գցել էին վրան: Ամբողջ գյուղին տանում-բերում են ոստիկանություն, սկսած ինձնից տարել են, մատնահետքերը վերցրել են: Մի խոսքով, լուրջ զբաղվում են»,-լացակումած ասաց Ռուբենը՝ հայտնելով, որ քրեագետների նախնական եզրակացությամբ՝ մարդասպանը Հերմինեին սպանել է ձախ ձեռքով:«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Այգեստան համայնքի ղեկավար Սոկրատ Հովսեփյանն ասաց, որ սպանված Հերմինեն արցախյան պատերազմի մասնակից ազատամարտիկի քույր էր. «Շատ բարոյական աղջիկ էր: Ամուսնացած չէր: Եղբայրներից մեկը Ռուսաստանի Դաշնությունում է, մյուս եղբայրը զոհվել է ղարաբաղյան պատերազմի ժամանակ: Իսկ մյուս քույրն ու եղբայրն ամուսնացած են, իրենց ընտանիքներն ունեն: Սպանված Հերմինեն մեծ գերդաստան ուներ, սակայն մենակ էր ապրում: Մի կով ուներ և գյուղատնտեսությամբ էր զբաղվում: Որ ասեմ՝ ինչ-որ ունեցվածքի տեր էր, նման բան չկա, սովորական ապրող միայնակ աղջիկ էր: Ինչ գումար էլ ուներ, հաստատ տանը չի պահել, քարտի վրա է գցած եղել»:
Գյուղապետի պատմելով՝ Հերմինեի ընկերուհին առավոտյան ձայն է տվել նրան, սակայն երբ որևէ պատասխան չի ստացել, դիմել է հարևաններին, որ օգնեն՝ հասկանալու, թե որտեղ է Հերմինեն. «Տան դարպասի դռները փակ են եղել և հարևանի տղաները՝ Սուրենը ու Սենիկը, պատից թռել են տուն և մտնելով ներս՝ տեսել են ամեն ինչ խառը վիճակում է: Հերմինեն գետնին ընկած է եղել, ահագին շորերը վրան գցած, գիշերային շալվարը հագից հանած, մի կողմ գցած: Բռնության հետքեր են եղել վրան: Հաստատ նրա ձեռքերը կապած են եղել: Մի խոսքով, շատ դաժան են վարվել նրա հետ:
Ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում