▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ազատագրված տարածքներ` ԼՂ անկախության ճանաչման դիմաց» տարբերակն անընդունելի է

ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը «Հայկական ժամանակ»-ի գլխավոր խմբագիր Ա. Հակոբյանի հարցազրույցում հայտարարել է, որ «ազատագրված տարածքների վերադարձ Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման դիմաց» տարբերակն ընդունելի չէ: Արայիկ Հարությունյանը նաև հայտնել է, որ ներկայումս Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններում քննարկման ենթակա փաստաթուղթ չկա: Նա ընդհանրապես կասկածի տակ է դրել ընթացող բանակցությունները և հայտարարել, որ Լեռնային Ղարաբաղի ղեկավարության մասնակցությունը բանակցություններին` անիմաստ է: Հարցազրույցում խոսվել է նաև Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկման խնդրի, ինչպես նաև ԼՂՀ ընդդիմադիր պատգամավոր Վահան Բադասյանի հանդեպ տեղի ունեցած ճնշումների մասին:

Հարցազրույցը կարդացեք  «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее