Աժ-ում քվեարկության է դրվել Արդարադատության խորհրդի երկու իրավաբան գիտնականների թեկնածությունը: Նրանք են` Գագիկ Ղազինյանը և Գրիգոր Բադիրյանը:
Ելույթով հանդես եկավ ԱԺ ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը, ով խոսելով դատական համակարգի մասին` ասաց.
«Ազատ են արձակում մարդկանց, ովքեր սպանության մեջ են մեղադրվում: Արդար է չէ՞, դատավորներն անաչառ վճիռներ են կայացնում: Այն դեպքում, երբ քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանը երկու տարի է` բանտում է, ասում են` ազատ թողնենք` ճնշում կգործադրի վկաների վրա»:
Արամ Մանուկյանը, ավարտելով ելույթը, կոչ արեց ուղղել այս ամենը:
Անի Կարապետյան