▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Այսօրվա իշխանությունն այլևս չի ներկայացնում ՀՀ պետական ու ազգային շահը». Րաֆֆի Հովհաննիսյան

«Մեր ոսոխն Ադրբեջանն է՝ Թուրքիայի հետ մեկտեղ ու նրանք հետապնդում են իրենց շահերը»,- «Երկիր մեդիա»-ի եթերում ասել է ՀՀ նախկին արտգործնախարար, «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝ սա դեռ բավարար չէ, ՀՀ այսօրվա իշխանությունն էլ այլևս չի ներկայացնում ՀՀ պետական ու ազգային շահը. «Այդ իշխանությունն էր, որ անցյալ տարվա երկրորդ կեսին հանձնեց Աղավնոն, որ չկանխեց ադրբեջանական հաջորդ ներխուժումը, երբ շարքային հայն աղերսում էր, խնդրում քայլ անել՝ կանխելու այն, չկանխեց. չկանխեցին, որովհետև իրենց քաղաքականությունը չէր... Աղավնո, 5000 զոհեր, ինքնիշխան տարածքներ... դավաճան բառը բավարար եզր չէ՝ նկարագրելու, թե ով է այս քաղաքականության հեղինակը. սա դավաճանությունից անդին է»,- ասել է Հովհաննիսյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее