▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այսօրինակ վարքն արհամարհում ենք. Թիվ 71 դպրոցի աշակերտ Հարություն Ղազարյանի ծնողներ

Մամուլում հաճախ հիշատակվող հայտնի դասարանի մի քանի արկածախնդիր ծնողներ, տեսնելով, որ իրենց իսկ հրահրած կոնֆլիկտում թե՛ բարոյական և թե՛ իրավական տեսանկյունից իրենք խայտառակ կերպով պարտվել են` չգտնելով իրենց վարքն արդարացնող որևէ փաստարկ` դրսևորում են ակնհայտ հոգեվարքային ջղաձգումներ` նախաձեռնելով ակումբային շրջագայություններ ու մամլո ասուլիսներ, որոնք հետապնդում են ընդամենը մեկ նպատակ. արատավորել հակառակ կողմի բարի համբավը` փորձելով սեփական երեխաների առաջ մի կերպ փրկել իրենց իսկ դեմքը: Մենք այսօրինակ վարքը կատարելապես արհամարհում ենք և արժանի չենք համարում որևէ կերպ արձագանքել: Իսկ եղելությանը վերաբերող բոլոր մանրամասներին կարող եք ծանոթանալ` ընթերցելով համացանցում և բազմաթիվ լրատվամիջոցներում լայնորեն տարածված ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին մեր հղած դիմումի տեքստը:

Վերջում ցանկանում ենք սրտանց ամենայն բարիք մաղթել այդ ծնողներին` հուսալով, որ իրենց երեխաները գուցե մի օր կհասկանան, որ առաջնորդության չեն հասնում` ցանկանալով ճնշել շրջապատին, այլ միայն ձգտելով խոնարհությամբ ու արդարամտությամբ ծառայել վերջինիս:

 

Հարգանքներով` Հարություն Ղազարյանի ծնողներ:

P.S.

Շունը առյուծի վրա սկսում է հաչել ու մենամարտի հրավիրել, առյուծն ուշադրություն չի դարձնում: Վերջում շունն ասում է. «եթե դու հիմա ինձ հետ չմենամարտես, ես բոլոր շներին կպատմեմ, որ դու վախեցար և ինձ հետ չկռվեցիր»: Առյուծը պատասխանում է. «Ավելի լավ է բոլոր շներն իմանան, թե ես վախեցա ու չկռվեցի քեզ հետ, քան թե գեթ մեկ առյուծ իմանա, որ ես քեզ հետ կռվել եմ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее