Այսօր, հոկտեմբերի 4-ին, ձյուն է տեղացել Գեղարքունիքի մարզում: Հիշեցնենք, որ ըստ օդերևութաբանների, հոկտեմբերի 4-ին ժամանակ առ ժամանակ Հայաստանի շրջանների զգալի մասում սպասվում էր անձրև, իսկ 5-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Կադրերը՝ Զոհրապ Եգանյանի
Այսօր առաջին ձյուն է տեղացել նաև Սյունիքի մարզի Հարժիս գյուղում: Համացանցում առաջին ձյան կադրերը հրապարակել է Գորիսի մամուլի ակումբի ֆեյսբուքյան էջը:
Առաջիկա հինգ օրերի եղանակի տեսությանը կարող եք ծանոթանալ ստորև
Հանրապետության տարածքում`
Օդի ջերմաստիճանը 4-ին, 5-ի գիշերը կնվազի 3-4 աստիճանով, 6-8-ը կբարձրանա 5-7, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 8-10 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Հոկտեմբերի 4-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, 5-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի հոկտեմբերի 4-ի բազմամյա կլիմայական տվյալներ.