Հունիսի 17-ը հայ ականավոր բանաստեղծ, մշակութային գործիչ, գրականագետ, թարգմանիչ Պարույր Սևակի մահվան օրն է: Լիանա Զուրաբյան ասմունքի կենտրոնն այս անգամ իր պոեզիասեր հանրությանը ասմունք պարգևեց Զանգակատանը: Լիանա Զուրաբյանն իր ունկնդիրներ հետ այցելել է Սևակի հուշաքար, այնուհետև Զանգակատուն՝ Սևակի տուն թանգարան: Այնտեղ գեղեցիկ ասմունքից հետո ունկնդիրներն այցելեցին Նորավանք, և Արփա գետի մոտ մի հրաշք այգում Լիանա Զուրաբյանը կայացրեց գրական Սևակյան երեկո, որին և մասնակցեցին Սևակասեր ունկնդիրները և ասմունքի կենտրոնի սաները: Մեզ հետ զրույցում ասմունքող Լիանա Զուրաբյանը նշեց , որ նմանատիպ շրջագայություններ հաճախ կկազմակերպի, օրինակ Տերյանական օրը`Գանձայում, Թումանյանական օրը `Լոռիում և Սահյանական օրը`Սիսյանում ու այսպես շարունակ։ Դե ինչ՝ առաջընթաց մաղթենք երիտասարդ եռանդուն ասմունքողին`Լիանա Զուրաբյանին՝ իր ազգանվեր գործի համար: