▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այսօր առաջին քայլերս արեցի․ առջևում դեռ տևական վերականգնողական աշխատանքներ ունեմ անելու․ Անդրե

Երգիչ Անդրեն, որն այս օրերին գտնվում էր հիվանդանոցում և առողջական խնդիրներ ունի, իր միկրոբլոգում նոր տեսանյութ է հրապարակել, որի միջոցով հայտնել է, որ  մեծ դժվարությամբ, բայց կարողանում է քայլել։

http://asekose.am/filemanager/uploads/andre.jpg

«Շնորհիվ Ամենակարողի ողորմության, ձեր աղոթքների, Հայաստանի և ԱՄՆ֊ի սրտացավ և պորֆեսիոնալ բժիշկների, այսօր առաջին քայլերս արեցի։ Առջևում դեռ տևական վերականգնողական աշխատանքներ ունեմ անելու, կարևորն արդեն դրականը տեսանելի է։

Այն, որ մեծ դժվարությամբ, բայց կարողանում եմ քայլել, արդեն իսկ հաղթանակ է։ Եվ դա իմ և ձեր հաղթանակն է, մեր միասնականության և փոխադարձ սիրո հաղթանակն է։ Շնորհակալ եմ բոլորիդ, որ այս դժվար ժամանակներում կողքիս եք, շնորհակալ եմ ձեր սրտացավության, անհանգստության, աղոթքների և օրհնությունների համար։ Անչափ սիրում եմ բոլորիդ»,- գրել է նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее