▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այսինքն՝ ընտրություններից առաջ հանգստանալ չի կարելի՞. Կարեն Կարապետյան

Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց 2017 թվականի մայիսի 8-ի աշխատանքային օրը տեղափոխել 2017 թվականի մայիսի 20-ին։

Նախագիծը գործադիրին ներկայացնող ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն ասաց, որ որոշման նախագիծը բխում է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածից և կապված է Հաղթանակի և խաղաղության տոնի՝ մայիսի 9-ի հետ:

«Նախապես նախատեսված էր մայիսի 8-ի փոխարեն աշխատանքային օր սահմանել մայիսի 13-ը, սակայն նկատի ունենալով, որ մայիսի 14-ին կայանալու են Երևանի ավագանու ընտրությունները և դպրոցներում տեղակայվելու են տեղամասեր, որպեսզի գործընթացը չխաթարվի, որոշվել է աշխատանքային օր սահմանել մայիսի 20-ը»,- ասաց Հարությունյանը:

Նշենք, որ ավելի վաղ որոշվել էր, որ մայիսի 8-ի փոխարեն աշխատանքային էր լինելու մայիսի 13-ը՝ շաբաթ օրը։

«Այսինքն` ընտրություններից առաջ հանգստանալ չի կարելի», - կատակեց վարչապետ Կարեն Կարապետյանը։

Կարդացեք նաև՝ Տարբերակ գտեք, որ իրանց էլ ցավացնենք, բռնում ենք, ասում ենք՝ լսի, աղբդ հավաքի գնա. Կարեն Կարապետյան

Ասում ա՝ ճիշտը չգիտեմ, բայց որ պետք ա՝ պետք ա...Կարեն Կարապետյան

Կառավարությունում քննարկված մի քանի այլ հարցերի մասին՝ ստորև՝ տեսանյութերի միջոցով: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее