Երեկ «ՀԺ»–ին հաջողվել է ճշտել մի շարք բուհերի հիմնական ֆակուլտետների այս տարվա ընդունելության անցողիկ միավորները։
Թերթի տեղեկություններով ընդունելության քննությունների անցողիկ միավորներն ամբողջությամբ կփակցվեն առաջիկա օրերին։ «Մեզ հայտնի դարձավ նաև, որ որոշ ֆակուլտետներում նախորդ օրը տեղեր են ավելացվել ընդհուպ մինչև 20, 30։ Այս տարի բարձր միավորներ ստացած դիմորդների քանակը բավական մեծ է, հետևաբար, անցողիկ շեմն ավելի է բարձրացել»,–գրում է թերթը։
«Հայկական ժամանակի» այսօրվա համարում նաև զետեղված է բուհերի և ընդունելության անցողիկ միավորների ցանկը:
Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում