▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այս տարի մեծ խնդիր կա «Նոր ալիք»-ին Հայաստանի մասնակցության հարցում. Գրիգոր Կյոկչյան

Life.panorama.am  կապ է հաստատեց երգիչ Գրիգոր Կյոկչյանի հետ տեղեկանալու՝ ինչ փուլում են գտնվում Նոր Ալիք երգի միջազգային մրցույթին ներկայանալու մեր նախապատրաստական աշխատանքները: Պարզվում է՝ երգիչը այս մրցույթին մասնակցելու հետ կապված լուրջ խնդիրների առաջ է կանգնած:

«Ցավոք սրտի, այս տարի մի մեծ խնդիր կա «Նոր ալիք» մրցույթին Հայաստանի մասնակցության հարցում, որին բախվեցի ես. խնդիրը կապված է հեռարձակման և լիցենզիա ձեռք բերելու հետ: Շատ կարևոր է, որ վերջին տարիներին այդ մրցույթին մասնակցող մեր երգիչները զերծ են մնացել այդ մտահոգությունից, ինչին առնչվում եմ ես, քանի որ այս տարի մրցույթն անցկացվելու է Սոչիում, ինչը Ռուսաստանի համար ենթադրում է, որ պետք է ապացուցեն, որ իրենց տարածքում շատ ավելի բարձր մակարդակի կարող են կազմակերպել այս երաժշտական տոնը, ինչն էլ բերել է լիցենզիայի բարձր գների: Պետք է հասկանանք, թե որ հեռուստաընկերությունը կհամաձայնվի մեծ գումար հատկացնել և ձեռք բերել այդ լիցենզիան, քանի որ հայկական հեռուստաընկերությունների համար աննախադեպ բարձր է լիցենզիայի արժեքը, դրա համար էլ ոչ մեկին մեղադրել ես չեմ կարող: Հիմա ղեկավարիս՝ Երգի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Գրիգորյանի հետ, բանակցությունների մեջ ենք և արդեն, ի ուրախություն ինձ, հույս կա, որ այս հարցը կլուծվի պետական մակարդակով, որի արդյունքում գուցե Հանրային հեռուստաընկերությունը կհեռարձակի, տեսնենք, թե ինչպես կլինի, ամեն բան դեռ քննարկվում է»,- պատմել է Գրիգորը:

Թե ինչո՞ւ է երգիչը զբաղվում այն հարցերով, որով սովորաբար զբաղվում են պրոդյուսերները կամ համապատասխան մարդիկ, Գրիգորը նկատել է.

«Եթե ես չփորձեմ լուծել այս հարցը, կարծում եմ, այն այդպես էլ անլուծելի կմնա: Ռուսական կողմն էլ, չգիտեմ ինչու, հենց ինձ դիմեց այս հարցով՝ ասելով, թե եթե կարող եմ ես լուծեմ այս հարցը, քանի որ հայկական հեռուստաընկերությունները հրաժարվել են ձեռք բերել լիցենզիան: Ես այս մրցույթի օրենքներին համաձայն համարվում եմ «ռեզերվային» մասնակից և մինչև չվճարվի անհրաժեշտ գումարը ես լիարժեք իրավունքներից չեմ կարող օգտվել՝ չնայած, որ ինձ ընդառաջեցին և ասացին, որ հավանել են ինձ և շատ կցանկանան, որ ես մասնակցեմ, հուսամ՝ այդպես էլ կլինի, բայց այս պարագայում ստեղծվել է մի վիճակ, որի արդյունքում ես զրկվում եմ այս մրցույթում սեփական կարծիք ունենալու իրավունքից, իմ ցանկությունները առաջ տանելու իրավունքից, որովհետև այդ դեպքում ես կլինեմ  «ռեզերվային» մասնակից և գուցե շատ դժվար կլինի հայտնվելը լավագույն հորիզոնականներում: Անգամ երգացանկի ընտրության հարցում հաշվի չի առնվում իմ կարծիքը, ինչը, իսկապես, տխրեցնող հանգամանք է: Այս պարագայում ինձ երկու օր առաջ տեղեկացրին, որ երկրորդ մրցութային օրը, ի տարբերություն նախորդ տարիների, երբ մասնակիցները զուգերգ էին ներկայացնում այս մրցույթում մասնակցած իրենց հայրենակիցների հետ, այս տարի զուգերգը լինելու է ռուսաստանյան հայտնի աստղերի հետ, արդյունքում մասնակցող լիդեր երկրներին բաժին կընկնեն վարկանիշային աստղերը, իսկ թույլ վարկանիշով երգիչները ինձ կօգնեն այս մրցույթում: Ես ոչ մեկին չեմ մեղադրում, պարզապես առաջացած խնդիրները չլուծվելու դեպքում ես մնում եմ մեն-մենակ, մինչդեռ, օրինակ, Ղազախստանի մասնակիցը կարող է ունենալ իր պրոդյուսերը, ռեժիսորը, լրագրողը և այլն: Այս ամբողջ քաոսի մեջ մի բան հասկացա, որ այս մրցույթում երգիչը գործիք է և նրանք երգչին օգտագործում են այնպես, ինչպես իրենք են ցանկանում»,- ասել է Գրիգոր Կյոկչյանը:

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее