▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այս շոկոլադը կարող ես ուտել այնքան, որքան ուզում ես՝առանց գիրանալու վախի. նորույթ շուկայում

Մեր օրերում շատերն են  ցանկանում ազատվել ավելորդ կիլոգրամներից, սնվել ճիշտ, բալանսավորված և բացառապես էկոլոգիապես մաքուր: Սակայն այս ամենի հետ մեկտեղ՝աշխատանքն ու առօրյա հոգսերը թույլ չեն տալիս ժամանակ ուտեստ պատրաստելու և ճիշտ ժամի սնվելու համար:

Դիետոլոգ Գայանե Շահխատունու խոսքով հենց այս դեպքերում են մարդիկ մեծամասամբ դիմում իրենց՝  E.C.O. գրուպին.

«Մարդիկ ցանկանում են նիհարել կամ պարզապես չուտել մեծամասամբ հացաբուլկեղեն, բայց խիստ գրաֆիկ ունենալու պատճառով չեն կարողանում զրկել իրենց այսպես կոչված ֆասթ ֆուդից, և որպես էդպիսին ամենաքաղցած պահին իրենց առաջինն օգնության է հասնում հենց ֆասթ ֆուդը: Այս դեպքում, խիստ զբաղված գրաֆիկ ունեցող մարդիկ, շատ  հայտնիներ դիմում են մեզ ու, առանց որևէ ջանք  ու ժամանակ ծախսելու, սնվում բացառապես էկոլոգիապես մաքուր, նիհարում են ու ինչու չէ նաև երիտասարդանում: Եվ որ ամենակարևորն է ՝ այս ամենը բավականին մատչելի գներով:

Դիետոլոգ Գայանե Շահխատունին պատմեց, որ իրենք ունեն նորություն. պատրաստել են շոկոլադ, որն այսպես ասած, ինչքան էլ ուտես չես գիրանա.

«Բոլորս գիտենք, որ յուրաքանչյուրս էլ զգում ենք քաղցրի պակասը և յուրաքանչյուրիս օրգանիզմում էլ պետք է դրա թեկուզ քիչ, բայց այնուամենայնիվ որոշակի առկայությունը: Այս շոկոլադը հատկապես քաղցրասերների համար է, ովքեր կարողանում են սնվել քիչ, բայց չեն կարողանում իրենց զրկել  քաղցրից: Չեմ խուսափի նշել, որ այս քաղցրը որքան ուտես, միևնույն է չես գիրանա»:

Թե որն է այս ամենի գաղտնիքը, և ինչպես կարելի է վստահել այս շոկոլադին, Գայանեն նշեց.

«Գաղտնիքը կայանում է նրանում, որ շոկոլադը պատրաստված է հատուկ տեխնոլոգիայով, պատրասված է շաքարի ամենաբուսական փոխարինիչով՝ ստեվիայով, որն էկոլոգիապես ամենամաքուրն է՝ առանց քիմիկան տարրերի, կալորիաականությունը 0-է: Կարող եք պատվիրել՝առաջիկայում այն կլինի շուկայում»:

Գայանե Շահխատունու խոսքով՝ իր համար աննկարագրելի զգացում է ամեն անգամ իր սննդակարգով սնված և զգալի կիլոգրամներ կորցրած մարդկանց արդյունքները տեսնելը.

 

«Տարիներ շարունակ աշխատում եմ տարբեր մարդկանց հետ, ովքեր փոքրիկ քայլերով հասնում են իրենց երանելի արդյունքին, ինձ համար չաձազանց հաճելի է, երբ կատարում եմ իմ աշխատանքն ու այս դեպքում գոհունակությունը լինում է և՛ իմ, և՛ հաճախորդի կողմից»:

 

Հեղինակ՝Ա.Հարությունյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее