▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այս շինծու հակամարտության պատասխանատուները ներկա իշխանություններն են. իրավաբան

«Այս  շիծու հակամարտության պատասխանատուները ներկա իշխանություններն են»,- Asekose.am-ի հետ զրույցում նման տեսակետ  է հայտնել   Հայ – արաբական միջազգային իրավական խորհրդի գլխավոր քարտուղար Վահե Մահշիկյանը` խոսելով Սիրիայի հակամարտության մասին:

«Սիրիայի ժողովուրդը ցանկանում է, որ որևէ միջոցով մեկընդմիշտ վերջ դրվի ներկա շինծու հակամարտությանը: Հակամարտության միակ տուժողը ժողովուրդն է: Անգամ եթե Ամերիկան կամ որևէ այլ երկիր  հարված հասցնի Սիրիային, միևնույն է տուժողը դարձյալ ժողովուրդն է լինելու: Թվում է թե ցանկանում են Սիրիան տեսնել առանց իր ժողովրդի»:

Իրավաբանը հավանական  ելք  տեսնում  է իշխանության կադրային փոփոխության մեջ.

«Իսկ ելքի մասին եթե խոսենք, անշուշտ նոր արյուն պետք է գա, փորձվածը կրկին փորձել հիմարություն է: Նոր, երիտասարդ մադիկ պետք է գան իշխանության, երիտասարդացնեն, փոխեն իշխանությունը, որովհետև այսօրվա ղեկավարությունն է այս ամենի պատասխանատվությունը կրողը:Նրանց իշխանության օրոք ծնված այս հակամարտության երկու կողմում էլ իր ժողովուրդն է», - նշել  է  Հայ – արաբական միջազգային իրավական խորհրդի գլխավոր քարտուղարը:

Նանե Բագրատունի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее