▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այս շաբաթ Էրիկն ամուսնանում է

Այս շաբաթ տեղի է ունենալու Էրիկ Կարապետյանի և նրա ընտրյալի՝ Սվետլանա Իշխանյանի հարսանիքը։ Զույգը զբաղված է հարսանեկան վերջին պատրաստություններով։

Starnews-ն է գրում ու հիշեցնում, որ  Էրիկի և Սվետլանայի հարաբերություններն ունեցել են նաև դժվար փուլ․ զույգը բաժանվելու որոշում էր կայացրել, իսկ  բաժանման ընթացքում Սվետլանան ամուսնացել էր։

«Էրիկն ու Սվետլանան  միասին են երկար տարիներ, 2018-ին նրանք բաժանվեցին, սակայն բաժանումից մոտ 3 տարի հետո զույգը վերսկսեց հարաբերությունները:

Վերջին շրջանում զույգն այլևս չէր թացքնում իրենց հարաբերությունները՝ տարբեր միջոցառումների ներկայանում էին միասին։ Նույն ժամանակահատվածում նաև երկրից էին բացակայում և նույն վայրերից հրապարակումներ էին անում։

Հավելենք, որ Էրիկն այն եզակի հանրային դեմքերից է, ով երբեք չի խոսում իր անձնական կյանքի մասին»,-գրում է սկզբնաղբյուրը։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее