▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այս պահին Քոչարյանի տան վրա նռնակ նետողը խոստովանում է…

Հորս կնունքով, մորս ծնունդով, վեր կացանք էրեգ հինգ ու վեց ոոգով, թրով-թվանքով, նռնակով- բանով ճամփա բռնեցինք մեր Վոինի տուն:։ Հադին էր, Հյուդին էր, Չատին էր, Մատին էր, հերս էր, ես էի, գնացինք կռվի...

Սարեր, ձորեր դուզ գնացինք, որտեղ հետևող կար՝ սուս ու փուս գնացինք, որտեղ ահ էր՝ կուզ ու կուզ գնացինք...

Գնացի՜նք, գնացի՜նք, շատ թե քիչ, մին էլ տեսնենք Վոինի տունը. ինքը մեջը չէր, ամմա կնիկը, բանը մեջն էին։ Մին էլ, ըհը, մտիկ տանք, որ տան մեջ շարժվում, ճչում են երեք հատ սպիտակ բան, երկուսը կանգնած են, մինն էլ պառկած է: —

 Հադի՛, նռնա՛կը, հա նռնա՛կը:

Թե՝ նռնակ չունեմ: — Հյուդի՛, տո՛ւր հա, տո՛ւր:

 — Ես էլ չունեմ:

— Չատի... Մատի...

— Մենք էլ չունենք:

— Բա ի՞նչ անենք...

 Հորս ձեռին կարճ ու երկար, հաստ ու բարակ մի փետ կար. երեսն առավ, նշան դրեց, մին էլ տրա՜ք, որ կրակեց... Նա կրակեց, ես զարկեցի, որ զարկեցի՝տունը փլվեց՝ ամեն թևը հինգ գազ ու կես...

— Հադի, նռնա՜կ...

Թե՝ նռնակ չունեմ:

— Հյուդի, դու...

— Ես էլ չունեմ:

— Չատի՞, Մատի՞...

— Մենք էլ չունենք...

Հերս էլ ունի, բայց ծեր չունի… Էս անպոչ նռնակը քաշեցինք։ Հադին նետեց, չկարաց. Հյուդին նետեց, չկարաց, Չատին չկարաց, Մատին չկարաց, հերս էլ չկարաց, ե՛ս քաշեցի՝ տրաքցրի:

Հասմիկ Բաբաջանյան

Նյութի աղբյուրը՝ Hraparak.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее