Այն ինչի պիտի գրեմ հիմա որպես իմ վարկած, անկեղծ կուզեմ, որ մնա որպես վարկած ու ենթադրություն ու երբևէ չապացուցվի վերջինիս իրական լինելը:
ԵՄ կայքը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետությունն ու Եվրոպական Միությունը հուլիսի 24-ին բարեհաջող ավարտել են բանակցությունները Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու (ԽՀԱԱՀ) շուրջ:
Պայմանագիրը ԵՄ ու ՀՀ միջև Ասոցացման համաձայնագրի մաս է կազմում, և կողմերը համաձայնության են եկել Երևանում անցկացված բանակցությունների յոթերորդ և եզրափակիչ փուլից հետո:
Այժմ արդեն հերթը անկախ փորձագետներինն ու վերլուծաբաններինն է, ովքեր կանխատեսումներ են կատարում ինչպես տնտեսական այնպես էլ քաղաքական:
Ինչ որ է:
Ուղղակի մի զուգադիպություն. մեր մոտ քաղաքային տրանսպորտի գնաճի հետ կապված հանրային խաղաղ ընդվզումն է, որով հանրային ուշադրությունն ամբողջովին սևեռված է այս խնդրի վրա և ահա իմանում ենք մեր երկրի ապագայի հետ անմիջական կապ ունեցող այս տեղեկատվությունը:
Ազգային հասարակական այս խանդավառությունը երանի այս իրադարձությունը սքողելուն միտված քայլ չլիներ թեկուզ միայն այն բանի համար, որ հիասթափությունը կլինի կատաստրոֆիկ:
Հեղինակ`