▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այս ի՞նչ պաղպաղակ են արտադրում մեր երեխաների համար. Մասնագետը՝ համացանցում տարածված տեսանյութի մասին

 

 

Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի մոնիթորինգի բաժնի ղեկավար Ռուբեն Հայթյանի գնահատմամբ՝ սպառողների համար  առավել վտանգավոր են այսպես կոչված լցնովի պաղպաղակները: Դրանց մեջ օգտակար բաղադրիչներ չկան. հիմնականում ջուր է, ասպարտամ կամ շաքարափոշի: Դրանք վաճառողները պետք է հավաստագիր ունենան: Ինքը որպես քաղաքացի Աբովյան փողոցի սրճարաններից մեկում, Կոմիտաս-Վաղարշյան խաչմերուկում վաճառվող պաղպաղակի վաճառակետում հավաստագիր է պահանջել, սակայն այն իրեն չի ներկայացվել:

 

 

 

 

 

 

 

 

Ինչ վերաբերում է պաղպաղակից թունավորման դեպքերին, ապա դրանք գրեթե չեն հանդիպում, որովհետև պաղպաղակը պահպանվում է գերսառեցնող ջերմաստիճանային պայմաններում, երբ բոլոր մանրէները ոչնչանում են: Ռ.Հայթյանը սպառողներին կոչ է արել  աչալուրջ ու պահանջանտեր լինել. նա և ակադեմիայի նախագահ Մելիտա Հակոբյանը նաև խոսել են համացանցում տարածված աղմկահարույց տեսանյութի մասին, որի հեղինակը ցուցադրել էր պաղպաղակ ու նշել, որ  այն  մի քանի օր մնացել է ոչ սառնարանային վիճակում  ու «էս շոգ-կրակին քարացել է»: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее