▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Այս ազգին հենց վարի են տալիս ապահով տեղերից շիրա տվողները»

Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Մի բան ասեմ էլի։ Ուրեմն Սփյուռքում անվտանգ նստած տարիներով շիրա էին քսում հայաստանցիների ու արցախցիների քամակին, Հայասատանում անվտանգ նստած շիրա էին քսում արցախցիների քամակին անգամ 2020 թվականից հետո, երբ արդեն ակնհայտ էր, թե ոչ միայն մի սխալը, այլ անգամ մի անզուսպ հայտարարությունն ինչի կարա հանգեցնի։

Այս ազգին հենց վարի են տալիս այդ ապահով տեղերից շիրա տվողները ու դրանց քամակներին քսողները, ամեն մեկը իր չափով, ով հոյակապ գիտի, որ հետևանքների համար ոչ մի բան իր ու իր ընտանիքին չի լինելու, դրա համար էլ ողջ օրը շիրա տալով այս մարդկանց տանում են կառափնարան, ու այդպես արդեն 150 տարի։

Փոխանակ բացատրվի, որ երբ 2-3 միլիոնով շրջապատված ես թուրքական աշխարհով, ու եթե ուզում ես ապրել քիչ թե շատ անվտանգ երկրում, ապա պետք է ոչ թե այդ քո վրա անվտանգ տեղերից քսած շիրայի ազդեցության տակ մշտապես լոպպազանաս, այլ գործես վերին աստիճանի զուսպ, խոհեմ ու ցուցաբերես այնպիսի խորքային քաղաքական հմտություններ, որ կարողանաս պահել քո անվտանգությունը ու անկախությունը։

Թե չէ այն շիրեն, որ քսում են ձեր քամակին, դուք էլ պահի տակ ձեզ երևակայում եք Տորք Անգեղ, դա ընդամենը վերջում ծառայելու ա որպես քսուք (смазка)»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее