Համահայկական աշխարհագրական ասոցիացիայի նախագահ Ռաֆայել Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում նոր գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայաստանում ստեղծված իրավիճակին։
«Ֆինլանդիայում պահանջում են վարչապետի հրաժարականը, որովհետև նա պետական միջոցներից է վճարել իր նախաճաշի համար, որն արել է աշխատանքային ժամերին։
Հայաստան։
Հրահրված պատերազմ։
5000-ից ավել զոհ։
10 000 -ից ավել վիրավորներ։
30 000 փախստականներ։
200-ից ավել գերիներ։
Թշնամուն նվիրված տարածքներ։
Քաղաքական, տնտեսական, առողջապահական, գյուղատնտեսական, մշակութային և բոլոր այլ հնարավոր ճգնաժամեր։
Համայն հայության կողմից հավաքված գումարների փոշիացում։
Ու այս ամենի հեղինակը շարունակում է պաշտոնավարել։
Կներեք, բայց մենք ազգ կոչվելու իրավունք չունենք։
Մենք տխմար, անուղեղ բիոզանգված ենք։
Ողորմելի, արժանապատվությունը կորցրած երկոտանիներ»,- գրել է նա։