«Հրապարակ» թերթը գրում է. «Օֆշորային սկանդալի պատճառով սնանկացած Փայլակ Հայրապետյանի եւ այդ սկանդալում ներգրավված գործարար Աշոտ Սուքիասյանի հետ առերեսումը կկայանա առաջիկա օրերին՝ մինչեւ օգոստոսի 15-ը։ «Ամեն օր անհամբեր սպասում եմ, թե երբ են զանգելու եւ կանչելու, ժամանակ են նշել՝ այս երկու օրը այդ սրիկայի հետ կհանդիպեմ»,- մեզ հետ զրույցում ասաց գործարար Փայլակ Հայրապետյանը։ Նա հույս ունի, որ Սուքիասյանն առերեսման ժամանակ կասի ողջ ճշմարտությունը»։
Ուշագրավ այլ հոդվածներ` «Հրապարակ» թերթի այսօրվա համարում