Մի անգամ, ձյուն-ձմեռ, մեքենաս սառույցի վրայից դուրս ընկավ երթևեկելի մասից ու թաղվեց քամու բերած ձյունի մեջ՝ կիսաթեքվելով:
Տեսնել էր պետք, թե ինչպես մեր ՀԱՅԵՐԸ կանգնեցրին իրենց մեքենաները, եկան, ձյունի մեջ թաղվելով, ձեռքերով, սառելով, դուրս բերին մեքենան երթևեկելի մաս:
Ես, իհարկե, նույն երեկոյան ևեթ Ճանապարհ հաղորդաշարի եթերով շնորհակալություն հայտնեցի բոլորին, բայց այդ դեպքից հետո եթե ճանապարհին խնդիր ունեցող որևէ մեքենա եմ տեսնում, ապա հիշում եմ իմ հետ կատարվածն ու օգնության եմ հասնում:
Այնքան էլ բարդ բան չէ՝ ՄԱ՛ՐԴ եղեք
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet