▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այն պահը, երբ «Օսկարի» չարժանացած դերասանն իր «հաղթանակի» ելույթի թուղթը հետ է դնում գրպանը

The Daily Mail-ն անդրադարձել է օրերս կայացած «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ լավագույն դերասանի թեկնածու Մայքլ Քիթոնի պահվածքին՝ «Լավագույն դերասան» անվանակարգի հաղթողին հայտարարելու ժամանակ:

Հատկանշականն այն է, որ նախքան հաղթանակած Էդի Ռեդմեյնը բեմ կբարձրանար իր ոսկե արձանիկը ստանալու համար, կադրերում նկատվել է, թե ինչպես է Քիթոնը գաղտնի իր գրպանը դնում սպիտակ թուղթը, որի վրա հավանաբար գրված է եղել «հաղթանակի ելույթը»:

Նշենք, որ 63-ամյա Քիթոնը ներկայացվել էր «Օսկարի»՝ «Թռչող մարդը» ֆիլմում իր դերակատարման համար:


 

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Շոու-բիզնես далее