▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այլևս անթույլատրելի էր և բոլորովին հակահայկական. Միքայել Պողոսյանի դստեր բաց նամակը

Image may contain: 1 person

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՀՀ ժողովրդկան արտիստ Միքայել Պողոսյանի դուստրը` Մարիաննա Պողոսյանը, բաց նամակով է հանդես եկել: 

«Քայլ անելով` դեպի հաղթական միասնականություն

Մայիսյան հաղթական շունչը՝ պատմության էջերի տարբեր դրվագներում, հանդիսացել է մարդկային մարտական ոգու, պայքարի, կամքի, հայրենասիրության և խաղաղության հաստատման ակնհայտ գրավականը:

 

 

 

 

 

 

 

 

 

Այսօր՝ Ավարայրի ճակատամարտի, Շուշիի ազատագրման , Հայրենական Մեծ Պատերազմի, Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակի փառահեղ տոնի շարքին դասվեց նաև 2018թ. մայիսի 8-ի` «Սիրո և հանդուրժողականության» խորագիրը կրող ազգային հեղափոխության արդյունքում, այդ շարժման հեղինակ` Նիկոլ Փաշինյանի, ՀՀ Վարչապետ դառնալը:

Հիրավի, այս փաստը՝ աշխարհի մասշտաբով, հռչակվեց որպես «ամենաթավշյա» և «ամենասիրառատ» հեղափոխությունը, որի արդյունքում զարթոնք ապրեց ՀՀ հպարտ քաղաքացու կերպարը, հաստատվեց անթաքույց եղբայրասիրության մթնոլորտը, ինչպես նաև բացվեց` ներկայի և ապագայի ծաղկունքի, բոլորովին մի նոր և լուսավոր էջ:

Այս բարեշրջման ոգին  անմասն չթողեց նաև մեր աշխարհասփյուռ հայությանը՝ և նույնիսկ հեռավոր Ավստրալիայի մայրցամաքում տեղակայված Սիդնեյ քաղաքում:

Այս գաղափարի շուրջ համախմբվելը` Սիդնեյաբնակ մեր հայրենակիցների համար, դարձավ մի աննախադեպ իրողություն, քանի որ տարիների ընթացքում կարծրացած պառակտվածությունը այլևս անթույլատրելի էր և բոլորովին հակահայկական: Մի խումբ տոկուն, գաղափարական, ակտիվ և սրտացավ հայերի ջանքերով՝ մասնավորապես. Զեփյուռ Շահրոզյանի, Գայանե Առաքելյանի և Սարգիս Եդելյանի նախաձեռնությամբ կազմակերպվեցին՝ Հայաստանի շարժմանը սատարող հավաքներ, Սիդնեյի Առաքելական Եկեղեցու բակում և Ռայդի Մշակութային Կենտրոնում, որոնց ընթացքում բազմապատկվող հայերի թիվը, վերջիվերջո բերեց մայիսի 8-ի,  ՀՀ Վարչապետի ընտրության օրվան նվիրված միջոցառման կազմակերպմանը, որի ընթացքում ներկա գտնվեցին` երկար տարիներ միմյանց քաղաքական հայացքները չկիսող,  հայ ազգի որդիներ, որոնք, վերջիվերջո, գալով միմյանց ընդառաջ՝ համախմբվեցին, Հայաստան աշխարհի երջանիկ ներկայի և ծաղկուն ապագայի ճանաչման, կերտման և կայացման հիմնահարցերի շուրջ:

Սիդնեյի` հայ համայնքի տարբեր խմբակցություններ, ինչպիսիք են` Ավստրալիայի հայ երիտասարդական ընկերակցությունը, Համազգային հայ կրթական և մշակութային միության Նաիրի մանսաճյուղը, միացան հայրենիքի հարազատ կանչին`քննարկման սեղանի շուրջ վերհանելով, քննության առնելով և համաձայնության արժանացնելով մի շարք հիմնարար դրույթներ:

Картинки по запросу մարիաննա պողոսյան միքայել պողոսյան

Հանդիպման ընթացքում ներկաներն առցանց հետևեցին, Ազգային Ժողովում ընթացող, Վարչապետի արտահերթ ընտրություններին և ականատեսը լինելեվ ու բախկացուցիչ  մասը կազմելով մեր Հայրենիքի, երևի թե` գոնե վերջին տասնամյակներում ամենասպասված և ամենաանհավանական` արդարության փափագած հաղթանակին` դարձան մեկ կուռ բռունցք, ազատագրելով և վեր խոյացնելով` առաքինի և գիտակցված, հայկական անպարտելի ոգին:

Եվ իսկապես, մայիսի 8-ին կայացած ընտրությունների փաստով, մեր բազմադարյա պատմական ժողովուրդը թևակոխեց բոլորովին մեկ այլ` գիտակցության, բանականության, հավատի, արթուն անհատականության, համախմբվածության, կարեկցանքի և հանդուրժողականության տիրույթ, որտեղ յուրաքանչյուրս, ևս մեկ անգամ վերաիմաստավորեց, զարմանահրաշ` “Հայ Մարդ” գենետիկ կոդի նշանակությունը` գոնե միայն Հայաստան աշխարհի հաղթանակած հոգեկերտվածքի համար:

Ուստի այսօր, ինչպես երբեք, մենք անմիջականորեն պատասխանատվություն ենք կրում և հաշվետու ենք` մեր երազած հայրենիքի լիիրավ և կառուցողական երջանկության համար: Եվ ահա` այլևս միջակ, անտեղյակ, անմասն, դժկամ, փոքրոգի և չար լինելու իրավունք չունենք: Պարզապես պարտավոր ենք քայլ առ քայլ, քար առ քար սպիտակ էջից բարեփոխելու, ստեղծագործելու, վերհանելու և պահպանելու մեր երկրի` Աստծո, մարդկանց, հողի, ջրի, կենդանական և բուսական աշխարհի,  մեր արևահամ բարի հրամայականները մեր կյանքում: Պետք է այդուհանդերձ ճանաչենք, զգոն լինենք և դիմագրավենք անցանկալի, ապակառուցողական և կործանարար ուժերի դեմ, հասկանալով, որ մթության պատճառը` լույսի բացակայությունն է և սիրո դեֆիցիտը:

Եվ կարծեմ թե` այս ամենի գիտակցման և իրագործման հանրագումարում, կդատապարտվենք համատարած, շարունակական և փողկապակցված երանության»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее